Մոլդովայի գավաթ․ Սերոբյանի գոլի շնորհիվ Շերիֆը հաղթել է 1/2 եզրափակչի առաջին խաղում

Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Շերիֆն» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Զիմբրուի» հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարել։

Հյուրերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, ինչի արդյունքում «Շերիֆը» հաղթանակ է տոնել։

Սերոբյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 72-րդ րոպեին։

Leave a Comment