https://arm.sputniknews.ru/20250430/hndkastany-pakel-e-erkri-odajin-taratsqy-pakistani-bvolvor-inqnatirneri-hamar-88466059.html
Հնդկաստանը փակել է երկրի օդային տարածքը Պակիստանի բոլոր ինքնաթիռների համար
Հնդկաստանը փակել է երկրի օդային տարածքը Պակիստանի բոլոր ինքնաթիռների համար
Sputnik Արմենիա
Որոշումը վերաբերում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռներին։ 30.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-30T22:30+0400
2025-04-30T22:30+0400
2025-04-30T22:45+0400
հնդկաստան
պակիստան
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81821110_38:0:2253:1246_1920x0_80_0_0_dd8704f69fef771cdbe35f92bbb3d813.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NOTAM ավիացիոն ծանուցման հաղորդագրությանը։Պակիստանյան ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մայիսի 23-ը:Հաղորդվում է, որ ծանուցումը վերաբերում է բոլոր ինքնաթիռներին, որոնք գրանցված են, շահագործվում, պատկանում և վարձակալվում են պակիստանյան ավիաուղիների կողմից: Այն վերաբերում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռներին։Պակիստանը դեռ մի քանի օր առաջ փակել էր օդային տարածքը Հնդկաստանի համար ապրիլի 22-ին Փեհելգամ զբոսաշրջային քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրների միջև լարվածության սրման ֆոնին: Հնդկաստանի հետախուզական ծառայությունները Փեհելգամում «Լաշքար Է Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) մասնակցության ապացույցներ են հայտնաբերել:Ահաբեկչությունից հետո Հնդկաստանի իշխանությունները գրեթե երկու անգամ կրճատել են Իսլամաբադում իրենց դեսպանատան թիվը, անցանկալի անձ են հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել են Պակիստանի հետ սահմանին գտնվող «Աթթարի» առանցքային անցակետը: Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագրի գործողությունը, իսկ կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին և ապրիլի 27-ից չեղարկել ավելի վաղ տրամադրվածները:
հնդկաստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81821110_39:0:1700:1246_1920x0_80_0_0_9e154499a26727b0f922080e52d34fd8.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, պակիստան, ինքնաթիռ
հնդկաստան, պակիստան, ինքնաթիռ
22:30 30.04.2025 (Թարմացված է: 22:45 30.04.2025)
Բաժանորդագրվել
Որոշումը վերաբերում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռներին։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NOTAM ավիացիոն ծանուցման հաղորդագրությանը։
Պակիստանյան ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մայիսի 23-ը:
Հաղորդվում է, որ ծանուցումը վերաբերում է բոլոր ինքնաթիռներին, որոնք գրանցված են, շահագործվում, պատկանում և վարձակալվում են պակիստանյան ավիաուղիների կողմից: Այն վերաբերում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռներին։
Պակիստանը դեռ մի քանի օր առաջ փակել էր օդային տարածքը Հնդկաստանի համար ապրիլի 22-ին Փեհելգամ զբոսաշրջային քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրների միջև լարվածության սրման ֆոնին: Հնդկաստանի հետախուզական ծառայությունները Փեհելգամում «Լաշքար Է Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) մասնակցության ապացույցներ են հայտնաբերել:
Ահաբեկչությունից հետո Հնդկաստանի իշխանությունները գրեթե երկու անգամ կրճատել են Իսլամաբադում իրենց դեսպանատան թիվը, անցանկալի անձ են հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել են Պակիստանի հետ սահմանին գտնվող «Աթթարի» առանցքային անցակետը: Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագրի գործողությունը, իսկ կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին և ապրիլի 27-ից չեղարկել ավելի վաղ տրամադրվածները: