Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում հայտնաբերբվել է 43-ամյա կնոջ մարմին. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում ։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
ՈՍստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել և արդեն ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որոնողական աշխատանքների արդյունքում Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ՝ քարերի մոտ, հայտնաբերվել է որոնվող կնոջ դին։
Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը դուրս են բերել կիրճից և մոտեցրել դիատարին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կայքի տեղեկություններով, մահացածը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Էդիտա Գ.-ն է։

Leave a Comment