Գավառ քաղաքից 13 կմ հեռավորությամբ 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել – Armenia Today

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին, Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Գավառ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Leave a Comment