ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։

«Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։

Ապրիլի 30-ին ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-Ուկրաինա վերակառուցման ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին», – ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ:

 

Leave a Comment