Ծեծի ենթարկված Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք է ներկայացվել

Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է ակտիվիստի էջը, իսկ նրա պաշտպան Վահե Եփրիկյանը գրել է․   

«Իրավական ֆարսը շարունակվում է։ Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվեց  հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 3 ֊րդ կետերով։

Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս հետ կոնկրետ քննչական ֊ դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է։

Նախորդիվ արտահայտածս մտահոգությունը, ցավոք, բայց հետզհետե իրականանում է` փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները` դրանք բարդելով կրկնում եմ` քաղաքացիական ակցիա իրականացնող անմեղ անձի վրա, ով այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի»։

 Չախոյանն ավելի վաղ ահազանգել էր, որ Նոր Նորքի թաղապետը զանգել է իրեն ու հայհոյանքներ հնչեցրել:

 

 Լրացված․ 16։10

Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ոչ ծեծկռտուքի վարույթով

 

Leave a Comment