Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում։
Նա մարզպետ Արամ Ղազարյանի հետ քննարկել է մարզի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև տնտեսական համագործակցության հարցերը։
Նա մասնակցել է նաև Տաշիրում Ռուսական կենտրոնի բացմանը, ծանոթացել «Ամպեր ԱՐՄԵՆԻԱ» մալուխային գործարանի և «Տաշիր Կար» կարի գործարանի աշխատանքներին։