Չինաստանը հայտարարել է գերծանր հրթիռի ստեղծման ոլորտում առաջընթացի մասին

Չինաստանը ստեղծել է իր ապագա գերծանր հրթիռների համար վառելիքի բաքերի նախատիպեր՝ դա անվանելով հրթիռային արդյունաբերության առաջընթաց, հաղորդում է SpaceNews-ը։

«Այս նախատիպի հաջողությունը նշանավորում է մեծ առաջընթաց ծանր հրթիռների համար գերմեծ տրամագծով չժանգոտվող պողպատե տանկերի մշակման գործում», – ասվում է չինական մշակող Չինաստանի հրթիռային տեխնոլոգիաների ակադեմիայի հայտարարության մեջ։

Մասնավորապես, խոսքը 10,6 մետր տրամագծով և 9 մետր բարձրությամբ չժանգոտվող պողպատից պատրաստված վառելիքի բաքի մասին է։ Այն չինական բազմակի օգտագործման գերծանր հրթիռի՝ Long March 9-ի մշակման մի մասն է, որը չինացիները ցանկանում են օգտագործել Լուսնի և Մարսի վրա իրականացվող առաքելությունների համար։ Չինացի մշակողների խոսքով՝ տանկը պատրաստվել է թվային տեխնոլոգիայով ընդամենը երկու ամսում։

Leave a Comment