Խոշոր ու շղթայական վթար Զովունի-Եղվարդ ճանապարհին. «Կիա»-ն բախվել է 4 մեքենայի ու շրջվել


Մայիսի 7-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 22:20-ի սահմաններում Զովունի-Երևան ավտոճանապարհի Արեվաբաց ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «BMW» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով «Kia»-ն առաջ է ընթացել և բախվել է նշված ռեստորանային համալիրի դիմաց կայանված «Lexus», «Mazda», «Toyota» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «BMW»-ի և «Kia»-ի վարորդների, ինչպես նաև կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

100 դիտում

Leave a Comment