Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենայի հրկիզման դեպքով կա ձերբակալված


Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։

Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։

Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

155 դիտում

Leave a Comment