Ժնևում մեկնարկել են Չինաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ:
Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը:
Չինական կողմը ներկայացնում է ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, իսկ ամերիկյան կողմը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել տասնյակ երկրների նկատմամբ։ Չինական ապրանքների համար սահմանվել է 145 % մաքսատուրք։ Ի պատասխան՝ չինական կողմը ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 125 տոկոս։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
75 դիտում