Ֆրանսիայում՝ Ռոն գետում, զբոսանավը, որի վրա ավելի քան 100 ուղևոր է եղել, բախվել է բեռնանավին:
Այս մասին հայտնել է Dauphiné Libéré տեղական թերթը։
Թերթի տվյալներով՝ նավի վրա գտնվել է Գերմանիայի 127 քաղաքացի։ Ուժեղ բախման հետևանքով զբոսանավը վնասվել է:
Հարվածը տեղի է ունեցել ջրագծից վերև, ինչը թույլ չի տալու, որ զբոսանավը խորտակվի։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները դեպքի վայրում են։ Ուղևորների ու անձնակազմի անդամների տարհանումը տեղի կունենա կիրակի օրը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
73 դիտում