Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ հեռախոսազրույցի մասին:

«Շարունակելով մեր շփումները փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ՝ քննարկեցինք Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունները, որոնց ամրապնդմանը մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում: Անդրադարձ ենք կատարել նաև միջազգային զարգացումների հարցերին»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

26 դիտում



Source link

Leave a Comment