Հատուկ ուշադրություն՝ անվտանգությանը. Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է


Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է։

Մեծ ուշադրություն է դարձվում անվտանգության կանոններին:

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Հաշվի առնելով լեռնային բարդ տեղանքը և դրանով պայմանավորված շինաշխատանքների դժվարությունները՝ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության ապահովման և բարելավման խնդիրներին։ Կապալառուի համապատասխան մասնագետների, ինչպես նաև տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում է շինարարության մեջ ներգրավված անձնակազմի հրահանգավորում՝ շինաշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

313 դիտում



Source link

Leave a Comment