Վարչապետի որոշումներով նախարարի տեղակալներ են վերանշանակվել


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանին վերանշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Մանուկյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում: 

«Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանին վերանշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ: 

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմեն Սիմոնյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Սիմոնյանին վերանշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

407 դիտում



Source link

Leave a Comment