Առուշանյանի ղեկավարությամբ Շիրակը շարունակելու է բռնած զարգացման ճանապարհը․ Խուդաթյանը ներկայացրեց մարզպետին


Շնորհակալություն Մուշեղ Մուրադյանին և հաջող ընթացք Դավիթ Առուշանյանին։

Շիրակի մարզպետի աշխատակազմին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետին։

Խուդաթյանը, անդրադառնալով արդեն նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանին, ասաց՝ թիմակիցներ են և միասին մեծ ծավալի աշխատանք են իրականացրել։

«Վստահ եմ, որ պարոն Մուրադյանն իր աշխատանքը կշարունակի այն բնագավառում, որտեղ կորոշի, որ իր ներուժը ներդնելու կարիք կա»,- ասաց նախարարը։

11111111.jpg (155 KB)

Դիմելով նորանշանակ մարզպետին՝ Խուդաթյանը հույս հայտնեց, որ նրա ղեկավարությամբ Շիրակի մարզը շարունակելու է այն զարգացման ճանապարհը, որը բռնել է, քանի որ մարզում իրականացվելիք մեծածավալ աշխատանք կա։ Մուշեղ Մուրադյանը ևս վստահություն հայտնեց, որ Առուշանյանը հաջողելու է։

«Այսօր երկիրը բարդ փուլ է անցնում, և Շիրակի մարզը պետք է յուրահատուկ օրինակ ծառայի։ Ես բաց եմ բոլոր կառույցների, Գյումրու ու մարզի բնակիչների հետ համատեղ աշխատանքի համար։ Մարզում բոլոր խնդիրները պետք է լսելի լինեն, աշխատակազմի օգնությամբ պետք է կարողանանք դրանց լուծում տալ։ Կառավարությունն էլ պետք է մեզ թիկունք լինի այս հարցում»,- ասաց Առուշանյանը։

11.jpg (135 KB)

Նորանշանակ մարզպետը նաև նշեց, որ հեռացող Մուշեղ Մուրադյանից որոշ հարցերում համատեղ աշխատանք է ակնկալում։

«Այն ծրագրերը, որոնք պարոն Մուրադյանը սկսել, բայց դեռ ավարտին չէր հասցրել, մենք համատեղ ուժերով կշարունակենք ու կհասնենք ավարտին։ Շնորհակալ եմ, պարոն Մուրադյան, Ձեր աշխատանքի համար»,- ասաց Առուշանյանը։

Մուրադյանն էլ նշեց՝ մշտապես պատրաստ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը և կլինի թիմի կողքին։

1111.jpg (122 KB)

Հիշեցնենք՝ Կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստում հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:

Մինչ այդ էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին, ընդունելով Գյումրիում անցկացված փրայմերիզի մասնակիցներին, հայտնել էր, որ որոշել է Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ:

Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստում Առուշանյանին նշանակվեց Շիրակի մարզպետի պաշտոնում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

324 դիտում



Source link

Leave a Comment