Պեսկովը մեկնաբանել է Մակրոնի «ապտակի» միջադեպը. կինը հենց այնպես չի ապտակում

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ինքնաթիռում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ նրա կնոջ՝ Բրիժիթի միջադեպը, նշել է, որ կինը հենց այնպես չի ապտակում ամուսնուն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Գիտեք, ես այնուամենայնիվ համոզված եմ, որ ճիշտ չի լինի, որ մենք մեկնաբանենք Մակրոնների ընտանեկան գործերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի՝ միջադեպը մեկնաբանելու խնդրանքին։
«Մյուս կողմից, եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում։ Բայց դա մեր գործը չէ»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ ամերիկյան Associated Press գործակալությունը տեսանյութ էր տարածել Ֆրանսիայի նախագահի՝ Վիետնամ ժամանելու մասին։ Կադրերում Մակրոնը դեռ ինքնաթիռի ներսում է, եւ այդ պահին հայտնվում է կնոջ ձեռքը, թեեւ նա ինքը չի երեւում։ Նա արագ ձեռքը բարձրացրել է ամուսնու երեսին՝ կարծես ապտակելով նրան։ BFM TV-ն ավելացրել է, որ պետության ղեկավարը զարմացած տեսք ուներ, բայց արագ շրջվել է՝ ողջունելու իրեն դիմավորողներին։ Միջադեպից հետո Մակրոնը, ինչպես միշտ, ձեռքը մեկնել է կնոջը, սակայն նա անտեսել է նրա ձեռքն ու բռնել բազրիքը։

Leave a Comment