Աղբյուր․ ՊՍԺ-ի սեփականատերը ներկա չի լինի ՉԼ-ի եզրափակիչին — Armsport.am

Ֆրանսիական ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ Թանին չի մասնակցի Մյունխենում կայանալիք 2024/2025 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչին իտալական «Ինտերի» դեմ հանդիպմանը։

Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։

Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 31-ին, մեկնարկը՝ 23:00-ին։ Համդիպումը կկայանա Մյունխենի «Բավարիայի» մարզադաշտում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի սեփականատերը չի կարող ներկա լինի Մյունխենում Չեմպիոնների լիգայի եզրափակչին՝ այսօր նախատեսված այլ միջոցառումների պատճառով։ Նշվում է, որ Թամիմ բին Համադ Ալ Թանին պարբերաբար ներկա է լինում թիմի տնային հանդիպումներին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։

Leave a Comment