ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Ուիթքոֆի՝ Գազայի վերաբերյալ առաջարկի պատասխանը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին է ներկայացրել իր պատասխանը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի առաջարկին՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

«Այսօր ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տվեց Ուիթքոֆի վերջին առաջարկին իր պատասխանը։ Ապագա համաձայնագրի շրջանակներում մենք պատրաստ ենք ազատ արձակել 10 իսրայելցի պատանդների և հանձնել 18 մահացածների մարմինները՝ իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված թվի ազատ արձակման դիմաց», -ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment