Հենրիխ Մխիթարյանը հայկական դրոշն ամբողջ աշխարհում կրում է. Յուրի Ջորկաեֆ

31 Մայիսի 2025, 20:00

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Չեմպիոնների լիգայի 2024-2025 մրցաշրջանի եզրափակչից առաջ կիսվել է էմոցիաներով։

«Այո, ճիշտ է։ Ե՛վ ՊՍԺ-ն, և՛ «Ինտեր»-ը անհավանական ճանապարհ են անցել և արժանի են եզրափակչին: Սա իմ «սրտի խաղն» է այն բանի համար, ինչ ես արել եմ խաղադաշտում, բայց ավելին՝ այն բանի համար, ինչ արել եմ խաղադաշտից դուրս. իմ երկու որդիները ծնվել են Միլանում։ Ես նաև շատ ուրախ եմ Մխիթարյանի և նրա ընտանիքի համար. նրանք իրական արժեքներ ունեցող մարդիկ են։ Հենրիխը կրում է հայկական դրոշն ամբողջ աշխարհում», — նշել է Ջորկաեֆը Corriere della Sera-ին տված հարցազրույցում՝ աջակցություն հայտնելով Մխիթարյանին։

Յուրի Ջորկաեֆը Գավաթակիրների գավաթը նվաճել է 1996 թվականին ՊՍԺ-ի կազմում: Սա Փարիզի պատմության վերջին եվրոպական գավաթն է, իսկ 1998 թվականին «Ինտերի» կազմում նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ Հայաստանի առաջին ֆուտբոլիստը, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում:

Leave a Comment