Միլանի նախկին նախագահ Գալիանին իր աջակցությունն է հայտնել Ինտերին — Armsport.am

«Միլանի» նախկին գործադիր տնօրեն և «Մոնցայի» ներկայիս նախագահ Ադրիանո Գալիանին Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ իր աջակցությունն է հայտնել «Ինտերին»։

Չնայած «Միլանի» և «Ինտերի» միջև պատմական մրցակցությանը, Գալիանին խոստովանել է, որ այս օրերին զգացմունքներն առաջնային չեն։

«Ես խոսեցի Բեպե Մարոտայի հետ, և նրա խոսքերը լի էին վճռականությամբ։ Նա ասաց, որ հիմա բոլորը պետք է լինեն «Ինտերի» կողմնակից։ Եվ նա ճիշտ է։

Այս պահին ակումբը ներկայացնում է ամբողջ երկիրը», — ասել է Գալիանին Sky Sport Italia-ին։

Գալիանին, ով ավելի քան երեք տասնամյակ նվիրել է «ռոսոներիներին», հավելել է, որ ինքը անձամբ կողմ է իտալական ֆուտբոլի հաջողությանը միջազգային ասպարեզում։

Leave a Comment