Ռուսաստանի Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանում՝ Տրոսնա-Կալինովկա մայրուղու 48-րդ կմ-ին, կամրջի փլուզում է տեղի ունեցել, հայտնել է մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը իր Telegram-ալիքում։
«Այս գիշեր Ժելեզնոգորսկի շրջանի Տրոսնա-Կալինովկա մայրուղու 48-րդ կմ-ին բեռնատար լոկոմոտիվի ընթացքի ժամանակ տեղի է ունեցել կամրջի փլուզում։ Գնացքի մի մասն ընկել է ներքև՝ ավտոմոբիլային ճանապարհի վրա, որը գտնվում էր կամրջի տակ։ Ջերմաքարշը սկսել է այրվել. ԱԻՆ աշխատակիցները հրդեհն օպերատիվ կերպով մեկուսացրել են։ Մնացած շարժակազմերը գտնվում են երկաթուղու հարթակի վրա»,- գրել է նա։
Ըստ Խինշտեյնի, Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանի Տրոսնա-Կալինովկա մայրուղու 48-րդ կմ-ի երկաթուղային կամրջի տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհը փակ է, երթևեկությունը կազմակերպված է շրջանցիկ ճանապարհով։
«Կամրջի տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհը փակ է, երթևեկությունը կազմակերպված է շրջանցիկ ճանապարհով»,- գրել է Խինշտեյնը։
Ըստ նրա, կամրջի փլուզման պատճառը կպարզվի։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, հայտնում է ТАСС-ը։