Չինաստանը խիստ դժգոհ է և վճռականորեն դեմ է Չինաստանի հասցեին արված բացասական հայտարարություններին, որոնք արել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության հարցերով 22-րդ համաժողովում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է «Սինհուան»։
Ըստ դիվանագետի, Փիթ Հեգսեթը միտումնավոր անտեսել է տարածաշրջանի երկրների՝ խաղաղության և զարգացման կոչերը, և փոխարենը պարտադրել է բլոկային դիմակայության սառը պատերազմի մտայնությունը, զրպարտչական հարձակումներով սևացրել է Չինաստանը և ուռճացրել է այսպես կոչված «չինական սպառնալիքի» տեսությունը։
«Այս արտահայտությունները լի էին սադրանքներով և ուղղված էին պառակտում սերմանելուն։ Չինաստանը խիստ դժգոհ է և վճռականորեն դեմ է դրանց և արդեն լուրջ ներկայացում է արել Միացյալ Նահանգներին»,- նշել է պաշտոնական ներկայացուցիչը։
Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ըստ էության հենց Միացյալ Նահանգներն են հեգեմոն երկիր բառի ուղիղ իմաստով, ինչպես նաև գլխավոր գործոնը, որը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ)։
Ձգտելով երկարաձգել իր հեգեմոնիայի գոյությունը՝ ԱՄՆ-ն առաջ է մղում այսպես կոչված «Հնդկախաղաղօվկիանոսյան ռազմավարությունը», հարձակողական սպառազինություն է տեղակայում Հարավչինական ծովում, զբաղվում է սադրանքներով և լարվածություն է ստեղծում տարածաշրջանում, ԱԽՏ-ն վերածելով «վառոդի տակառի» և տարածաշրջանային երկրների խորը մտահոգությունն առաջացնելով, ասել է նա։
Նշելով, որ թայվանական հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի միջամտել դրան։
«Միացյալ Նահանգները երբեք չպետք է անմիտ պատրանքներ փայփայեն, թե կարող են թայվանական հարցն օգտագործել որպես Չինաստանի վրա ճնշում գործադրելու լծակ։ Միացյալ Նահանգները երբեք չպետք է կրակի հետ խաղան այս հարցում։ Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին գործնական քայլերով պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, ինչպես նաև դադարեցնել «Թայվանի անկախության» օգտին հանդես եկող անջատողական ուժերին աջակցելն ու խրախուսելը»,- ընդգծել է չինացի դիվանագետը։
«Ինչ վերաբերում է Հարավչինական ծովին, ապա այս տարածքում երբեք խնդիրներ չեն եղել նավարկության և թռիչքների ազատության հետ կապված»,- ընդգծել է պաշտոնական ներկայացուցիչը, ավելացնելով, որ Չինաստանը հետևողականորեն հավատարիմ է շահագրգիռ երկրների հետ տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով պատշաճ կերպով կարգավորելու դիրքորոշմանը, բայց միևնույն ժամանակ վճռականորեն պաշտպանում է Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը և ծովային իրավունքներն ու շահերը՝ օրենքներին և կանոններին համապատասխան։
«Հենց Միացյալ Նահանգներն են Հարավչինական ծովում խաղաղությանն ու կայունությանը վնաս հասցնող խոշորագույն գործոնը»,- նշել է չինացի դիվանագետը։
Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին գործնականում հարգել տարածաշրջանի երկրների ջանքերը՝ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու ուղղությամբ, դադարեցնել խաղաղ և կայուն իրավիճակի միտումնավոր խաթարումը, որը թանկ է տարածաշրջանի համար, և դադարեցնել հակամարտություններ ու դիմակայություն հրահրելն ու տարածաշրջանում լարվածություն սրելը, ամփոփել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։