Aurora News | «Ինտերի» նախագահը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտության մասին

«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան պատասխանել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ապագայի վերաբերյալ հարցին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո (0-5):

«Դա բացասական երեկո էր, երբ մրցակիցը գերազանցեց մեզ բոլոր առումներով, մենք գլխարկ ենք հանում նրանց առջև:

Սա չպետք է փոխի մեր գնահատականն ամբողջ մրցաշրջանի, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու վերաբերյալ: Դա լավագույն հանդիպումը չէր, և մենք ափսոսում ենք դրա համար, հատկապես այստեղ եկած բազմաթիվ երկրպագուների առջև:

Որոշո՞ւմ Ինձագիի ապագայի վերաբերյալ: Գնահատականում փոփոխություն չկա: Մենք արդեն ասել ենք, որ հաջորդ շաբաթ կհանդիպենք Ինձագիի հետ: Նա ևս մեկ տարի ունի իր պայմանագրում, և վերջին չորս տարիների ընթացքում նա ապացուցել է, որ լիովին արժանի է այստեղ լինելուն: Մեր նվաճումներից շատերը նրա վաստակն են», – ասել է Մարոտան։ 

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։ Սա առաջին դեպքն է, երբ գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում հաղթող թիմը 5 գոլի առավելություն է ունենում։

Leave a Comment