Aurora News | Բրյանսկում ահաբեկչության ժամանակ գնացքում հայ է եղել․ սուգ է հայտարարվել

Ռուսաստանի Բրյանսկի մարզում ահաբեկչություն է իրականացվել, որի հետևանքով անցնող բեռնատարով կոնստրուկցիան փլուզվել է ռելսերի վրա, ինչը հանգեցրել է գնացքի հետ բախման։

Մեր հայրենակից Սամվել Գրիգորյանը, որը գտնվել է գնացքում, Alpha News-ին տված հարցազրույցում պատմել է տեղի ունեցածի որոշ մանրամասներ։

«Խուճապ չկար, մենք իրար օգնում էինք, ինչով կարող էինք, ամեն ինչ լավ էր։ Պայթյուն չի եղել»,- ասել է Գրիգորյանը և հայերեն շնորհակալություն է հայտնել։

Նշենք, որ Բրյանսկում եռօրյա սուգ է հայտարարվել։ 

Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում կամրջի փլուզում է տեղի ունեցել: Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքի լոկոմոտիվը և վագոնները փլուզվել են ավտոմոբիլային կամրջի կամարների փլուզման պատճառով՝ տրանսպորտի գործունեությանը անօրինական միջամտության հետևանքով: Մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է կամրջի պայթեցման մասին, որի հետևանքով յոթ մարդ էր զոհվել, վիրավորվել՝ 69, նրանցից 3 -ը երեխաներ են։

Բրյանսկի և Կուրսկի մարզերում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործերը փոխանցվել են ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն:

Leave a Comment