«Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛ բարդիր». ակցիա՝ կառավարական ամառանոցների մոտ

«Քո չստացված մանկությունը մեր վրա մի բարդիր», «Քանի՞ արծաթով ծախեցիր մեր զավակների հայրենիքը», «Իմ երեխայի խաղալիքը մնաց Մարտակերտում», «Վերադարձրու արցախցի երեխաների մանկությունը». այս և այլ պաստառներով հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, ՀՅԴ երիտասարդները ակցիա են անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցի մոտ։

Ակցիայի նպատակն է հիշեցնել երեխաների հանդեպ ունեցած պետության պարտքը։

«Հունիսի 1-ը Հայաստանում տոն չէ։ Սա հիշեցում է, թե որքան անպաշտպան են մեր երեխաները, և որքան անկարող է պետությունը պաշտպանելու նրանց։ Մեր երեխաները խաղալու փոխարեն վախով են մեծացել, նրանց մանկությունը խեղվել է… Ով չկարողացավ պաշտպանել մեր երեխաներին, պետք է հեռանա»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Leave a Comment