Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջին նախագահի և Գարեգին Երկրորդի հանդիպմանը։
«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»,– գրել է Փաշինյանն իր էջում։
Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայրապետին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1068 դիտում