Ռուսաստանը փոխանակման տարածք է ուղարկել ուկրաինացի զինվորների մարմինների առաջին խմբաքանակը


Ռուսական կողմը, Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, փոխանակման տարածք է հասցրել ուկրաինական զինված ուժերի զինծառայողների մարմինների առաջին խմբաքանակը, ասել է ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը։

«Ռուսական կողմը, խստորեն համաձայն հունիսի 2-ի ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Ստամբուլում ուկրաինական կողմի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն, փոխանակման տարածք է հանձնել հայրենադարձության համար պատրաստված ուկրաինացի զինծառայողների դիերը: Սա առաջին խմբաքանակն է:

Խոսքը ուկրաինացի զինծառայողների 1212 դիերի մասին է, որոնցից շատերի ինքնությունը պարզվել է: Նրանք նույնականացվել են ուկրաինական բանակային համազգեստի, զոհվելու վայրի, իրենց մոտ եղած փաստաթղթերի առկայության պայմաններում»,- լրագրողներին ասել է Զորինը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է կատարել Ուկրաինայի հետ բոլոր պայմանավորվածությունները՝ ռազմագերիների փոխանակման և դիերի տեղափոխման համատեքստում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

328 դիտում

Leave a Comment