ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել են TikTok-ի հայտնիներից Հաբի Լեյմեին վիզային ռեժիմը խախտելու համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։
AFP-ն հղում է արել ԱՄՆ ներգաղթի իշխանությունների փաստաթղթերին և նշել, որտիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարի Ռիդ միջազգային օդանավակայանում՝ ժամկետանց վիզայի պատճառով։ Կարճ կալանքից հետո նրան թույլ են տվել կամավոր հեռանալ ԱՄՆ-ից։
TikTok սոցիալական ցանցի տվյալներով՝ հավելվածի բաժանորդների թվով առաջին տեղում է հենց իտալացի բլոգեր Լեյմեն՝ ավելի քան 162 միլիոն բաժանորդով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
736 դիտում