Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է


Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը ևս 2 ամսով երկարացվել է:

Ըստ իրավապահների՝ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը:

Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

140 դիտում

Leave a Comment