«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Մայր Աթոռի հոգևոր ղեկավար դասը պետք է ընդառաջ գնա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, այն է՝ Գարեգին Բ կաթողիկոսը հրաժարվի հոգևոր առաջնորդությունից:
Նրա խոսքով՝ եթե վարչապետը խոսում է կուսակրոնության ուխտը խախտելու մասին, նշանակում է՝ դա հարյուր տոկոս ճշմարտություն է, այսինքն՝ ապացուցված փաստ է:
Խաչատրյանը նկատում է. «Եթե վեհափառի ընտրության ժամանակ այս կանոնը գործել է, և այն չի պահպանվել, ապա դա չի կարելի հանդուրժել. եթե սա հանդուրժվի, ուրեմն հանդուրժվելու է ցանկացած անիրավություն»:
«Եթե Եկեղեցին անիրավություն է անում, ժողովուրդը նայելու է նրան և անիրավություն անի, ինչն էլ տանելու է քաոսի»,- կարծում է իշխող ուժի անդամը:
Պատգամավորը վստահեցնում է՝ վարչապետի կոչը ոչ թե Եկեղեցու դեմ է, այլ միտված է Եկեղեցուն պաշտպանելուն. «Պետությունը չի կարող թույլ տալ, որ նմանօրինակ կեղծիքները շարունակաբար լինեն: Սա հայ ժողովրդի մոտ բերում է Եկեղեցու նկատմամբ վստահության կորստի: Այսօր կան եկեղեցիներ, որտեղ պատարագներին քաղաքական քարոզներ են իրականացվում: Այս աղետալի վիճակը չի կարող շարունակվել»:
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուժի միջոցով հեռացնել կաթողիկոսին՝ Արմեն Խաչատրյանն ասում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետը երբեք ռեպրեսիվ միջոցներով հարցեր չի լուծել և չի լուծելու»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
225 դիտում