Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է:
Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հայտնաբերվել է ևս մեկ դի:
3 զոհերն էլ կանայք են: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի հետևանքով:
Առողջապահության նախարարությունից, հիշեցնենք, հայտնել են, որ տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած. նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
331 դիտում