Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին:

732.jpg (266 KB)

ՀՀ կառավարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները:

733.jpg (129 KB)

Շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ հարցերի:

734.jpg (274 KB)

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին հետևողական լինել շինարարական աշխատանքների որակի և շահագործման հանձնման ժամկետների նկատմամբ և պարբերաբար զեկուցել ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

735.jpg (146 KB)736.jpg (94 KB)737.jpg (304 KB)738.jpg (151 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

102 դիտում

Leave a Comment