2021 թվականի ընտրություններից հետո, երբ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսով հաղթեցինք խորհրդարանական ընտրությունները, ընդդիմադիր գործընկերները դա փորձեցին վերածել քաղաքական քննադատության թիրախի. կարևոր է մոդելավորել՝ ինչ է նշանակում «Ապագա կա՛, կա՛ ապագա»։
Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը։
«Ես եկել եմ եզրակացության, որ ապագան նախագիծ է, եթե ունես նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չունես, ուրեմն չկա ապագա։
Այս համատեքստում Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է ու նախագիծը: Ապագա չկա այն դեպքում, երբ չգիտես՝ ինչ ես անելու: Երբ կողմնորոշված ես, թե ինչ ես անելու, իսկ մենք այսօր հստակ կողմնորոշված ենք, դրա մի մասը ակնհայտ է, մյուս մասի համար մեզ ժամանակ է պետք»,- նկատեց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
162 դիտում