«Ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները յուրացվել են»։
Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ այդ հարցով Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով էր ստեղծվել, որի ղեկավարը ընդդիմության ներկայացուցիչ էր։
«Դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ… Չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ 100 մլն հիմնադրամից գողացվել է… Արծվիկ Մինասյանը չէ՞ր այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Ո՞ւր են, բա ո՞ւր է իրենց զեկույցը, թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ էդ դեպքում կիմանանք՝ ինչ անենք։ Սիրուն կդիմենք դատարան, և նրանց կստիպեն հակառակը պնդել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը թեև նշեց, որ գիտեն՝ նման բան չկա, բայց հորդորեց հանձնաժողովի նախագահին պատասխան տալ՝ ինչ եզրակացություն ունեն այդ հարցով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
278 դիտում