Երևանի տրանսպորտի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու գործով կա 2 ձերբակալված:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 31 համարի ավտոբուսի վարորդին երկու անձ բռնության էին ենթարկել։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
242 դիտում