Երեւանի Կենտորնն արդեն երկրորդ օրն է՝ չունի ինտերնետ հասանելիություն, լավագույն դեպքում՝ խիստ խափանումներով։ Պատճառը՝ Երեւանի քաղաքապետարանից ստացած հանձնարարականն է։ Համենայն դեպս, օպերատորներն այդպես են պատճառաբանում։
Օրինակ՝ OVIO կամ նույն ինքը Ռոստելեկոմը երեկվանից անջատել է Կենտրոնի մի շարք հասեցեների, այդ թվում՝ Սայաթ-Նովա, Թումանյան փողոցների ինտերնետ հասանելիությունը պատճառաբանելով, թե մալուխների հետ կապված աշխատանք են իրականացնում՝ քաղաքապետարանից ստացած գրության հիման վրա ու դժվարանում են ասել, թե երբ կվերականգնվի։ Չնայած գետինը սառած է, որի պարագայում բավական դժվար է հողային աշխատանքների իրավականցումը, այդուհանդերձ, փաստն այն է, որ սպառողները զրկվել են ինտերնետից՝ առանց նախապես ծանուցման ու անհասկանալիժամկետով եւ ոչինչ, որ դրա հետեւանքով մի շարք տնտեսվարողներ կրում են նաեւ վնասներ։
Այսօր եւս ընկերությունից չկարողացան որեւէ հոդաբաշխ բացատրություն տալ, թե, ի վերջո, երբ կվերականգնվի ինտերնետի հասանելիությունը, փոխարենը որպես լրացուցիչ պատճառաբանություն նշեցին, թե բոլոր օպերատորներն էլ ունեն խնդիր։ Ի տարբերություն OVIO-ի՝ Յուքոմ ընկերությունը հաղորդագրությամբ ծանուցել է, որ դեկտեմբերի 14-ին եւ 15-նա ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններում հնարավոր են ընդհատումներ։ Իսկ OVIO-ն հրաժարվում է անգամ ժամկետ նշել։
Աղբյուր` Փաստինֆո
դիտվել է 159 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը