Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ. HSBC բանկից հափշտակել է 500.000 ԱՄՆ դոլար, սպանել անվտանգության աշխատակցին





Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման մասին միջնորդությունը և Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 3-ին ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից 500 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու նպատակով կատարել էր ավազակային հարձակում, որի հետևանքով սպանել էր բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդին, տարածքում ծառայություն իրականացնող՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական պահպանության ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ոստիկանության ավագ ենթասպային: Անվտանգության մեկ այլ աշխատակից ստացել էր հրազենային վիրավորում:

Դատախազը 2024 թվականի մարտի 5-ին իր ճառով միջնորդել էր Դանիել Դանիելյանին մեղավոր ճանաչել առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարած ավազակության, այլ հանցանքը թաքցնելու և դրա կատարումը հեշտացնելու նպատակով ծառայողական գործունեության կատարման մեջ գտնվող երկու անձանց նկատմամբ շահադիտական դրդումներով սպանության, սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար և մեղադրյալի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը:

Դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռով, Դանիել Դանիելյանը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ցմահ ազատազրկումը:




դիտվել է 624 անգամ


Լրահոս


Բլինքենը Իրաքի վարչապետին ասել է, որ Բաղդադը Իրանի ազդեցությունը թուլացնելու հնարավորություն ունի. AFP



Լուկաշենկոն շնորհավորել է Կղավելաշվիլիին



Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին



Սերբիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն ստիպի գնալ ՌԴ-ի դեմ սահմանափակումների․ Վուչիչ



Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով



Սաստիկ բուք է․ իրավիճակը՝ ճանապարհներին



Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել Պո քաղաքի նախկին քաղաքապետ Ֆրանսուա Բայրուին



«Կայծակը խփում է մեկին, բայց շատերին էլ ահաբեկում է»



Վորոնեժում վթարի է ենթարկվել վիրավոր զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը․ կան զոհեր և վիրավորներ



Իրանի նախագահը կմեկնի Եգիպտոս հանդիպման համար, որին ներկա կլինի նաեւ Էրդողանը



Արարատում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը, վերջինը հայտնվել է առվակում․ տուժածներից մեկն անչափահաս է



Աբխազիայում փետրվարին նախագահական արտահերթ ընտրություն է․ 5-6 թեկնածու կա



12 տարի անց Թուրքիան Դամասկոսում վերաբացում է իր դեսպանատունը



Ջերմաստիճանը կհասնի -23-ի



Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել․ 40 հոգի անհետ կորել է



Դեղին ծովում ձկնորսական նավ է շրջվել, 12 մարդ անհետ կորել է․ ԶԼՄ



Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը



Հաջորդ տարի Ռուսաստանը հաղթանակ ակնկալելու հիմքեր ունի․ Մեդվեդև



Գյումրեցի 29-ամյա կինը «Տելեգրամ»-ով թմրամիջոց է ձեռք բերել և 17-ամյա պատանու հետ իրացրել այն



Ալիևը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին



Եթե դու չես ուզում պաշտպանել ինքդ քեզ, ապա ոչ մեկը, ոչ մի դաշնակից, ոչ մի ռազմաբազա, ոչ մի այլ զինվորական քո փոխարեն այդ կռիվը չի տալու. Աշոտյան



Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին



Թուրքիան «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակից դուրս գալու հարցով դիմել է ԱՄՆ-ին



Բարոյականության խնդիր ունեն նրանք, ովքեր ժամանակին շամպայն էին գմփցնում Սերժ Սարգսյանի հրաժարականի առիթով, իսկ հիմա քաղաքական ծամածռությունների նոր պրիստուպի մեջ են. Արմեն Աշոտյան



«Իշխանությունը, որքան էլ ոգևորված լինի իշխանության ղեկին գտնվելուց, ժամանակավոր երևույթ է․ Հավերժական կատեգորիան ազգն է՝ նրա նպատակներն ու գաղափարները»․ Կարեն Միրզոյան

Ամենաընթերցվածները



Շուտով



Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը


Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

Leave a Comment