Դա միֆ է․ Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի աշխատողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացելու մասին


Տնտեսություն


Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն անդրադարձավ տեղեկություններին, թե իբր ՀԷՑ-ը պետականացելուց հետո աշխատավարձը 30 տոկոսով բարձրացելու է, Դավիթ Ղազինյանն ասաց. «Չկա նման տեղեկություն, կան ասեկոսեներ։ Դա միֆ է։ ՀԷՑ-ն ունի մոտ 6800 աշխատող, չեմ կարծում, որ լուրջ քանակ կհավատա դրան։ Աշխատավարձը 30 տոկոս բարձրացնելու պարագայում, իմ կարծիքով, մոտ 3 միլիոն մարդ կսկսի ավելի վճարել, որպեսզի 6800 մարդ ավելի փող ստանա։ Միաժամանակ, սակագնի խնդիր է առաջանալու»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք սակագնի խնդիրը զսպել են կորուստների նվազեցման գնով։

Նա նշեց, որ կորուստների տոկոսը նվազելու դեպքում գեներացվում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որի արդյունքում զսպել են սակագնի աճը։

«Եթե չեմ սխալվում, 2016 թվականից սկսած 4,8 դրամ թանկացել է հոսանքի սակագինը, որի մեջ ՀԷՑ-ի մասը 0 դրամ է: Այսինքն՝ ինչքան թանկացել է հոսանքը, ՀԷՑ-ը որևէ բաժին չունի։ 2016 թվականից հետո ՀԷՑ-ի նախաձեռնությամբ երբեք չի եղել սակագնի բարձրացում։ Մեր ժողովուրդը պատկերացնում է, թե ինչքան բարձրացնում են հոսանքի գինը, այդ ամբողջ գումարը ՀԷՑ-ինն է․ դա ՀԷՑ-ինը չէ»,-ասաց նա։


Leave a Comment