Բաքվում գտնվող «Սպուտնիկ-Ադրբեջան» գործակալության գրասենյակում այս պահին հատուկ գործողություններ են ընթանում. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ շենքը վերցված է ոստիկանության հսկողության տակ։
Նշվում է, որ որոշ ժամանակ առաջ «Սպուտնիկ-Ադրբեջան»-ի գործունեությունը կասեցվել էր, սակայն հայտնի է դարձել, որ գործակալությունը շարունակում է գործել։