Չինաստանը ցուցադրել է նոր զենք, որը կարող է լիովին անջատել հակառակորդի էլեկտրաէներգիան

Չինաստանի պետական ​​հեռարձակողը ցուցադրել է գրաֆիտային ռումբի նոր տեսակ, որը կարող է անջատել թշնամու էլեկտրակայանները եւ առաջացնել «էլեկտրաէներգիայի լրիվ անջատում», հաղորդել է South China Morning Post-ը:
Զենքն արձակվում է ցամաքային տրանսպորային միջոցից՝ նետելով 90 գլանաձև ենթազինամթերք:
Դրանք հարվածի ժամանակ, նախքան պայթելն օդում, բարակ քիմիական մշակված ածխածնային թելեր են ցրում, որոնք նախատեսված են բարձրավոլտ էներգետիկական ենթակառուցվածքի կարճ միացման համար։

Leave a Comment