Իրավապահների գործողությունները բավականին հանրային են եղել, ես որևիցե կերպ դա գրոհ չեմ որակի։ Այս մասին այսօր՝ հունիսի 30–ին ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով հունիսի 27–ին Մայր Աթոռում տեղի ունեցած զարգացումներին։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ մարդն ուզում է ինքնակամ ներկայանալ ոստիկանության և քննչական մարմիններ, սակայն ոստիկանությունը գնում ուժային գործողությունների սցենարով եւ փորձում է բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, փոխնախարարն ասաց. «Դա սովորական գործողություն էր։ Եթե չեմ սխալվում, իրավապահ մարմինների գործողություններին խոչընդոտելու հետ կապված նաև վարույթ կա նախաձեռնված, և կարծում եմ՝ այդ շրջանակներում ամեն ինչ պարզ կդառնա»։