Գաղտնալսումը մեկ–երկու օրվա գործ չէ, այս ամբողջը օպերատիվ մեծ ծավալի աշխատանքի արդյունքում է տեղի ունեցել, և ես համոզված եմ, որ սա կկանխի նմանատիպ մտադրությունները և եթե ցանկացած մեկի գլխում այսպիսի բան կա, այլևս չի լինի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Սրբազան պայքարի» կողմից ահաբեկչություններ կազմակերպելու վերաբերյալ ՔԿ–ում հարուցված քրեական վարույթին։
«Բոլորը հասկացան, որ Հայաստանի իրավապահ համակարգը՝ իր օպերատիվ տնտեսությամբ այս պահի դրությամբ վերահսկում է նման ցանկությունները օր առաջ կանխելու հնարավորությունը։ Շատերն ասում են՝ ինչո՞ւ հիմա, որովհետև վաղը ուշ է լինելու, այդ տրամաբանությամբ։ Ես համեմատություն եմ արել, հոկտեմբերի 27-ի հետ, եթե հոկտեմբերի 26–ին ԱԱԾ–ն բացահայտած լիներ, որի հնարավորություն ունեցել է և դա քննությամբ է ապացուցված, ապա մենք չէինք ունենա հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը։ Ցավոք, դատաքննության ընթացքում հնարավորություն չտվեցին, որպեսզի այդ հատվածը այն օրերում ներառվի գործում։ Գլխավոր դատախազի զեկույցի ընթացքում, ես ասացի, որ որ Աղվան Հովսեփյանից պետք է ճշտել, ինչու գնացին արագացված դատաքննության, ինչու այդ կարևոր հատվածները թողնվեցին մի կողմ։ Այսօր մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի ԱԱԾ–ն, ոստիկանությունը և մեր օպերատիվ միջավայրը կառավարող կառավարիչները կարողացան կանխել մի բան, որը անհրաժեշտ էր մեզ բոլորիս համար»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ դեռ չկա դատարանի որոշում, սակայն իշխանությունները տեղի ունեցածը բնորոշում են որպես ահաբեկություն, Քոչարյանն ասաց. «Իսկ դուք ի՞նչ եք որակում, որպես բարեգործությո՞ւն։ Օպերատիվ գործողություններով դա կախվել է։ Չպետք է կանգնենք, սպասենք, մինչեւ երկու հոգու գնդակահարեին, ճանապարհները պարալիզացնեին և քաոս ստեղծեին։ Շատ կարևոր է, որ այն հնարավորությունը, որ պլանավորել էին, իրականություն չդառնա և չդարձավ։ Դուք պետք է ուրախանաք, որ այդպիսի բաները կանխվում են մեր երկրում»։