Հանրային գործիչ Արթուր Չախոյանը թելեգրամում գրում է.
««Չ»կոռուպացված Երևանի քաղաքապետարանը թույլտվություն էր տվել բնակելի շենքի մուտք բացելու նպատակով, որն էլ առիթ էր հանդիսացել, որպեսզի տնտեսվարողը կտրի տասնյակ տարիներ գոյություն ունեցող վայրի խաղողը, քանի որ այն խոչընդոտ էր հանդիսանում մուտքի համար։
Սակայն հետաքրքիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծով այդ հատվածում պետք է տեղադրված լիներ էլեկտրական վերելակ, որն այսօրվա դրությամբ տնտեսվարողի կողմից չի տեղադրվել։ Այսինքն՝ խանութը գործում է՝ չհամապատասխանելով Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծային պահանջներին։
Ստացվում է, որ փաստաթղթերով քաղաքապետարանն օրինական պահանջներ է սահմանել, սակայն տնտեսվարողը գործում է իր ուզած ձևով՝ թքած ունենալով Երևանի քաղաքապետարանի պահանջների և կանաչ ֆոնդի վրա»։