
Մարդիկ սոցիալական ցանցերում նեռվայնացել են, որ էն Հոմպլեքսում բաքվի անունով կախիչներ են վաճառում։ Ես ընդհանրապես զարմացած չեմ այդ փաստով, որովհետև.
2. Մոլը վերանորոգել է «հայերին ճանաչելով թուրքերին ավելի շատ եմ սիրում» մտքի հեղինակ մերձավանցի տխրահռչակ ուսուցչի տունը։
3. Մոլում աշխատում է/են նիկոլի ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ ունեցող սուբյեկտներ։
Էսքանի հետո զարմանո՞ւմ եք, որ «Bakü Lüks Askı» անունով կախիչներ են վաճառում էտ առևտրի կենտրոնում։
Ինձ համար շա՜տ վաղուց, իսկ 2020-ից հետո առավել ևս սև ցուցակում են թուրքական ապրանքների վաճառակետերն ու թուրքականի (նիկոլականի) հետ ասոցացվող անձինք. կլինի գռզո, վայկիկի, կլինի ռոսսիա մոլ, կլինի հիմա նաև հոմպլեքս։ Ես իմ մասով սրանց բոյկոտում եմ ու նույնն էլ ընկերներիս եմ խորհուրդ տալիս։ Մի՛ նպաստեք սրանց աշխատավարձ ստանալուն, մի՛ նպաստեք սրանց թրքասիրության քարոզին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: