UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրը

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ:

«Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է լինում: Կարծում եմ, որ այս մենամարտը կատարյալ է նման շոուի համար»,- ասել է Ուայթը։

Մայիսին Մախաչևը հրաժարվել էր թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց, որպեսզի հնարավորություն ստանա մենամարտելու կիսամիջին քաշային կարգում:

Leave a Comment