Օկուպացված Արցախում 5 տարում ականի պայթյունից մոտ 400 ադրբեջանցի է զոհվել


Միջազգային


Օկուպացված Արցախում ականների պայթյունից ադրբեջանցիների զոհերի թիվը 2020 թվականին պատերազմի ավարտից ի վեր հասել է 399-ի։

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «X» սոցիալական ցանցում տեղադրված էջում։

«Հայաստանի կողմից ականապատ տարածքների ամբողջական և ճշգրիտ քարտեզներ տրամադրելու մերժումը լուրջ սպառնալիք է ներկայացնում քաղաքացիական բնակչության և այդ տարածքներում ապրող այլ մարդկանց համար։ Միջազգային հանրությունը չպետք է լռի նման մարդասիրական խախտումների առջև», – ասվում է հրատարակության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին օկուպացված Ակնայի շրջանում ականի պայթյունից ոստիկան է վիրավորվել:


Leave a Comment