Անվտանգային ի՞նչ մարտահրավեր է «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառը: Երեք օր է՝ մայրաքաղաքի իշխանությունը որտեղ այդ պաստառը տեսնում է, ապամոնտաժում է: Հերթը հասել է Տաշիր առևտրի կենտրոնի շենքի վրայից պաստառը հեռացնելուն: Սկզբում ազատություն բառն են ջնջել, հետո Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառն ամբողջությամբ հեռացրել են, իբր այն գովազդային պաստառ է, որը ապօրինի է տեղադրվել: Այդ մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետը: