«Ինտերը» կորոշի Հենրիխ Մխիթարյանի ճակատագիրը աշխարհի ակումբային առաջնությունից հետո

https://arm.sputniknews.ru/20250630/intery-kvorvoshi-henrikh-mkhitarjani-tshakatagiry-ashkharhi-akumbajin-arajnutjunic-hetvo-90807890.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/01/89587496_0:0:2732:2048_1920x0_80_0_0_5dcfd583fb2492bf4ef2eb44c2c3ff9d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ինտեր» ֆուտբոլային ակումբ, հենրիխ մխիթարյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ

«ինտեր» ֆուտբոլային ակումբ, հենրիխ մխիթարյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ

Բաժանորդագրվել

Հայ կիսապաշտպանի դիրքերը միլանյան ակումբում, այնուամենայնիվ, ավելի ամուր են, քան տարեկից մյուս ֆուտբոլիստներինը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Միլանի «Ինտերը» աշխարհի ակումբային առաջնությունից հետո կորոշի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի և մի շարք այլ փորձառու ֆուտբոլիստների հետագա ճակատագիրը: Այս մասին գրում է իտալական FCInterNews պարբերականը։

Նշվում է, որ չնայած կազմը երիտասարդացնելու քաղաքականությանը, Մխիթարյանը շարունակում է կարևոր դեր խաղալ թիմում: Նախորդ մրցաշրջանում «Ինտերի» կազմն ամենատարեցն էր, սակայն ակումբի նոր սեփականատերը՝ Oaktree Capital-ը, մտադիր է իջեցնել թիմի միջին տարիքը՝ հնարավորություն տալով երիտասարդ ֆուտբոլիստներին:

«Այնուամենայնիվ, աշխարհի ակումբային առաջնությունը ցույց տվեց, որ Մխիթարյանի նման փորձառու ֆուտբոլիստները դեռևս արժեքավոր են: Առաջնության երկու հանդիպման նա մասնակցել է որպես հիմնական կազմի խաղացող, իսկ մեկում՝ դուրս եկել փոխարինման։ Ու թեև աչքի ընկան երիտասարդ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, Վալենտին Կարբոնին, Պետար Սուչիչը և Լուիս Էնրիկեն, սակայն գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն վճռական պահերին վստահում էր Մխիթարյանին», – գրում է պարբերականը:

ԶԼՄ-ների տվյալներով, հայ կիսապաշտպանի դիրքերը միլանյան ակումբում, այնուամենայնիվ, ավելի ամուր են, քան Ֆրանչեսկո Աչերբիինը, ում հեռանալու մասին արդեն խոսվում է, և Մատեո Դարմիանինը, ով, ամենայն հավանականությամբ, կմնա պահեստայինների նստարանին:

«Չնայած կիսապաշտպանությունում մրցակցության աճին և Մխիթարյանի խաղաժամանակի կրճատմանը, «Ինտերը» ցանկանում է, որ նա մնա: Ակումբը վստահ է, որ նույնիսկ առանց հիմնական կազմի խաղացողի կարգավիճակի Մխիթարյանը կարող է արժեքավոր լինել ոչ միայն խաղադաշտում, այլև հանդերձարանում», – գրում է պարբերականը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ ԱՄՆ-ում է, որտեղ մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը:

Leave a Comment