Հայ Առաքելական եկեղեցու դեմ այսօր հարձակում կա՛. որոշ սպասավորների կողմից. Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.06.2025 | 22:00

«Հեղաշրջման փորձ է եղել, և դա գաղտնի չի եղել։ Իշխանության դիմադրողականությունը բարձր է եղել, ու հեղաշրջումը ձախողվել է»,- Factor TV-ի հետ զրույցում այսպիսի դիրքորոշում հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Ես կարծում եմ, որ հոգևորականները քաղաքացիներ են և իրավունք ունեն մասնակցելու քաղաքական կյանքին, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ հոգևորականի տեղն ավելի բարձր է, քան կուսակցականինը»,- նշեց նա։
Արշակյանի գնահատմամբ՝ Քննչական կոմիտեի հայտարարած հեղաշրջման փորձի նախապատրաստման մեջ արտաքին հետք է առկա։

«Ինքները հայտարարում են, որ կատարում են արտաքին հանձնարարություն, ասում են՝ մենք ագենտներ ենք։ Նրանց քաղաքական ծրագիրը, իրենց իսկ խոսքերով, Հայաստանի Հանրապետությանը զրկելն է անկախությունից ու ինքնիշխանությունից»,- հավելեց Արշակյանը։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Սերգեյ Լավրովի և Էմանուել Մակրոնի հայտարարություններին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի խոսույթին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a Comment